ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականների կողմից կանխվեցին ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը

Երիտասարդ ՀՀԿ-ականների կողմից կանխվեցին ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը
28.02.2014 | 12:16

Փետրվարի 16-22-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին: Ծրագրի նպատակն էր Գերմանիայի պետական կառավարման համակարգի ուսումնասիրումը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները այցելեցին օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ, հանդիպեցին մի շարք պաշտոնյաների հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում մասնակիցներին հակիրճ ներկայացվեցին հաջորդ տարի Գերմանիայում Հայաստանի մշակույթի տարվա իրականացման նպատակը և բովանդակությունը:

ՀՀԿ պատվիրակության անդամների կողմից մի քանի անգամ կանխվեցին ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը, ինչպես նաև Խոջալուի դեպքերի մասին խեղաթյուրված փաստերի ներկայացումը: Երիտասարդ հանրապետականները ներկայացրին իրական դեպքերը, ինչպես նաև՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։
Հանրապետական երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ընտանիքի իրենց գործընկեր կուսակցության` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության ծրագրի հետագա զարգացումները և առաջիկա համաեվրոպական ընտրությունների կանխատեսումներն ու նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ երիտասարդները Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի կազմակերպած ձմեռային դպրոցին: Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 5 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հարավկովկասյան 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնցից «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների առաջարկած ծրագիրը, որն էլ կիրականացվի Հայաստանում այս ամառ:

Դիտվել է՝ 1578

Մեկնաբանություններ